շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաքվի մեղադրանքներն անհիմն են և Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի նպատակ ունեն. Մարուքյան

Բաքվի մեղադրանքներն անհիմն են և Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի նպատակ ունեն. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում  գրառում է արել օկուպացված Շուշիի տարածքում ականի պայթյունից միջադեպի առնչությամբ:

«Հայաստանը կապ չունի ականի վրա ադրբեջանական ռազմական բեռնատարի պայթելու հետ:

Բաքվի մեղադրանքներն անհիմն են և Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի նպատակ ունեն»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ռազմական բեռնատարը Շուշիի շրջանում պայթել է ականի վրա, կան վիրավորներ: 

Ադրբեջանի ՊՆ-ն ականի տեղադրման համար մեղադրել է հայկական կողմին՝ դա անվանելով սադրանք։

 

  • Կիսվել: