հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բաքվի բռնապետը  Հայաստանի ներքին գործերին միջամտլու  անթաքույց  փորձ է անում․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետը Հայաստանի ներքին գործերին միջամտլու անթաքույց փորձ է անում․ Վարդան Ոսկանյան

Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Բաքվի բռնապետը հանդես է եկել հայտարարություններով, որոնք, ըստ էության, Հայաստանի ներքին գործերին անթաքույց միջամտության փորձ են։ Այս մասին Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

«Ինչպես ասում են արդի աշխարհաբարով, բերանս չորացավ պնդելով, որ հենց Հայաստանը պետք է միջամտի Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներքին գործերին և դրանում առկա նաև այլ գործընթացների՝ ընդ որում, տարբեր հարթություններով։

Սակայն ո՛չ, հին հունական թատրոնի հանդիսատեսի նման մենք կարծես սպասում ենք, որ ամեն ինչ կհանգուցալուծվի «մեքենայից աստծո» (deux ex machina) հայտնությամբ, մինչդեռ միաստվածության մեջ աստվածներ՝ առավել ևս մեխանիկական միջոցներով հայտնվող, լինել չեն կարող»,- մասնավորապես գրել է նա։

 

  • Կիսվել: