չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Բաքուն գողանում է Արցախի պատմությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Բաքուն գողանում է Արցախի պատմությունը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետություն»«Հայ ռազմագերիների դեմ Բաքվում մեկնարկած դատավարությունը փաստում է, որ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ շարունակում է կեղծել պատմությունը, եւ սա բնական է, քանի որ այլ կերպ չի կարող բացատրել պատմական հայկական տարածքների վրա իր արհեստածին գոյությունը: Նա դա կարող է անել միայն գողանալով մեր պատմության էջերը, ինչն անում է պետական քաղաքականության միակ գծին համապատասխան:

Հայ գերիների պահման եւ նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերով Բաքուն լուծում է առնվազն երեք խնդիր՝ կեղծել Արցախի Հանրապետության կայացման պատմությունը, հետ վերադարձնել ՀՀ արդարադատության կողմից օրինական հիմքերով դատապարտված երկու սիրիացի ջիհադիստ ծայրահեղականներին եւ առաջիկա բանակցային գործընթացում ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: