շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բաքուն անհիմն է որակել  Իրանի հայտարարությունները

Բաքուն անհիմն է որակել Իրանի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է որակել իրանական կողմի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանա-իրանական սահմանի մոտ երրորդ ուժեր են տեղակայված: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս մասին հ այտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ՝ մեկնաբանելով Իրանի արտգործնախարարի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ Իրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու իր երկրի սահմանների մոտ սադրիչ գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանում ու տարածաշրջանի սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունները:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Իրանն իր սահմանին սիոնիստական ռեժիմի ներկայության վերաբերյալ մտահոգությունը Բաքվին է փոխանցել դիվանագիտական ուղիներով։

  • Կիսվել: