ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանկերից ուզում ենք վարկ վերցնել, բայց մերժում են․ Վերին Դվինի բնակիչները՝ Փաշինյանին

Բանկերից ուզում ենք վարկ վերցնել, բայց մերժում են․ Վերին Դվինի բնակիչները՝ Փաշինյանին

Արարատի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վերին Դվին համայնքում ծանոթացավ հակակարկտային համակարգի աշխատանքին:

Գյուղացիները Նիկոլ Փաշինյանին պատմեցին, որ վերջին անգամ գյուղում կարկուտից բերքը վնասվել էր 5 տարի առաջ, երբ դեռ հակակարկտային կայանները տեղադրված չէին, իսկ դրանց տեղադրումից հետո բերքը չի վնասվել:

Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ ամեն դեպքում չի վստահում հակակարկտային համակարգին, և ապահովագրել է իր և՛ խաղողի, և՛ ծիրանի այգիները:

Վերին Դվին համայնքի բնակիչները վարչապետին իրենց ֆինանսական խնդիրների մասին պատմեցին: Նշեցին, որ բանկերից ուզում են վարկ վերցնել, բայց մերժումներ են ստանում: Բնակիչները հետաքրքրվեցին, թե կոոպերատիվ ստեղծելու համար ինչեր են անհրաժեշտ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց 11 վարկային ծրագրերը, որոնք նախատեսված են գյուղատնտեսությանը խթանելու համար:

  • Կիսվել: