հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար. փոխքաղաքապետ

Բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար. փոխքաղաքապետ

Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին: Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»:

Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:

Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:

Այնպես որ, ցավում եմ պարոնայք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»,- գրել է նա։

 
 

  • Կիսվել: