կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե ոչ․ վարչապետ. Փաշինյան

Բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե ոչ․ վարչապետ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ է, և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր չեն տալիս այն հարցի պատասխանը, թե որքան է Հայաստանի Հանրապետության ինքինշխան տարածքը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են։

«Եթե որևէ մեկը ասում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ չէ, իրենց կարծիքով, ճանապարհ են բացում, որպեսզի ասեն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, օրինակ՝ 300 հազար քկմ է, բայց նրանք չեն ըմբռնում կամ եթե ըմբռնում են` ավելի վատ, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք ասեն՝ գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 23 քկմ է։

Այստեղ բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե ոչ։ Որովհետև եթե դու պետություն ես առանց կոնկրետ տարածքի, դու չես կարողանում նույնականացնել քո տարածքը և ինչ-որ առումով ընկնում ես չպետության դաշտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: