ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու. Էդմոն Մարուքյան

Բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու. Էդմոն Մարուքյան

Այսպիսով արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների ժամանակին եղած հնարավորությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների վերաբերյալ միշտ ասվել է, որ զորամասերը կազմակերպված եղանակով օգտագործվել են ի շահ տվյալ պահին գործող իշխանության կողմից որպես ընտրական ռեսուրս՝ ուղղորդված քվեարկություն կամ կրկնաքվեարկություն իրականացնելու համար:

Այժմ, ինչպես հասկանում եք նման երևույթ չի կարող լինել, և բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու:

Նույնը նաև պետական ապարատի մասին է: Չհաշված մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, ովքեր այս կամ այն գործն են ստացել պետական համակարգում, տեսանելի է, թե պետաշխատողները ինչ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ:

Ի վերջո այդ ռեսուրսով Հանրապետության Հրապարակի 1/4-ի ներկայությունը ապահովելուց հետո ևս փաստ չէ, որ նույն այդ մարդիկ տեղամասում գտնվելով քվեարկելու են իշխանության օգտին:

Այսպիսով արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների ժամանակին եղած հնարավորությունները»:

  • Կիսվել: