երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 

 

 

 

  • Կիսվել: