կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք. Գրիգորյան

Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք. Գրիգորյան

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք: Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն՝ 29 800 քառակուսի կմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարրերի պահպանումն այսօր չի հաջողվում. «Օրինակ, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Լաչինի միջանցքում ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը»։

ԱԽ քարտուղարը նշեց, թե այս պահին բանակցություններն, ընդհանուր առմամբ, երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի. «Հայաստանի համար տարբերություն չկա, թե որ կողմում են դրանք ընթանում»։

Հարցին, թե հայկական կողմի համար արեւմտյա՞ն, թե՞ ռուսական հարթակում է ավելի շահավետ պայմաններ եւ առաջարկներ ներկայացվում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Պայմաններ եւ առաջարկներ արեւմտյան կողմում չեն ներկայացվում: Խաղաղության պայմանգրի վերաբերյալ նախկինում ռուսական կողմն է առաջարկություններ ունեցել: Դրանք հրապարակային հայտնի են, որից մեկը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգմանը: Ընդհանուր առմամբ, այս պահին բանակցությունները ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի: Հայաստանի համար տարբերություն չկա, թե որտեղ են այդ բանակցություններն ընթանում: Այս պահին դեռեւս չի հաջողվում որեւէ տեղում առաջընթաց գրանցել»: 

  • Կիսվել: