չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 Բանակցությունների գնալը ճիշտ բան է, իսկ գործող իշխանությունը բոյկոտում է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի հարթակները. Խաչատրյան

Բանակցությունների գնալը ճիշտ բան է, իսկ գործող իշխանությունը բոյկոտում է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի հարթակները. Խաչատրյան

Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է. ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմին նախորդել էին բանակցությունների ձախողումները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպմանը:

«Այս իշխանությունները ձախողել էին ամբողջ բանակցային գործընթացը, կորցրել էին բոլոր դաշնակիցներին, նոր դաշնակիցներ ձեռք չէին բերել: Որեւէ բանակցության չգնալուց առաջ պետք է հասկանալ, թե դրա այլընտրանքը որն է: Այնպես որ բանակցությունների գնալը ճիշտ բան է, բայց կարեւորը այն չէ, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, կարեւորն այն է, թե բանակցությունների սեղանին ինչ է դրված»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ գործող իշխանությունը բոյկոտում է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի հարթակները. «Իրենք խոսում են «հայկական խաչմերուկի» մասին: Ես դեռ նախորդ տարվա փետրվարին հարցում եմ ուղարկել, թե հաշվարկներ կա՞ն: ՏԿԵ նախարարությունը պատասխանել է, որ դրա մասին կարող ենք խոսել, երբ տեխնիկական տեսական ուսումնասիրությունն ավարտված լինի: Այսինքն առանց այդ ուսումնասիրության պնդումներ կատարելը անտրամաբանական է: Այն հաշվարկները, որոնք ես եմ արել, տնտեսական առումով որեւէ լավատեսություն չի ներշնչում: Թուրքական էքսպանսիան մի կողմից, մյուսը, եթե կա ավելի արդյունավետ ճնապարհ, օրինակ, Իջեւան- Ղազախ ճանապարհը, որն ավելի կարճ է, դա չեն գործարկում, գնում են միայն հարավային ճանապարհով: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի ճնշման ներքո են գնում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: