շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս հարցում մենք դաշնակից չունենք՝ մեր երկու հայկական պետությունները պետք է լինեն միմյանց դաշնակից․ Թևան Պողոսյան

Այս հարցում մենք դաշնակից չունենք՝ մեր երկու հայկական պետությունները պետք է լինեն միմյանց դաշնակից․ Թևան Պողոսյան

Բանակցություններ դեռ շատ երկար չի լինի։ Այս մասին Արցախում ասուլիսի ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։
«Խնդրի հանգուցալուծումը՝ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի ասածն է՝ նոր պատերազմ, նոր հողեր։ Պետք չէ հույս դնել նրա վրա, որ մեկը կգա, ճնշում կգործադրի, խնդիրը կլուծի։
 
 
Այս հարցում մենք դաշնակից չունենք։ Մեր երկու հայկական պետությունները պետք է լինեն միմյանց դաշնակից։
Ստեղծված իրավիճակում Հայաստանը և Արցախը պետք է կնքեն ռազմաքաղաքական դաշինք, որից հետո Հայաստանը շատ շուտ պետք է սկսի Արցախի ճանաչման գործընթացը»,- նշեց Պողոսյանը։
 
Թևան Պողոսյանը կանխատեսեց, որ ռազմական գործողությունները շուտ չեն ավարտվի․
 
«Թուրքիան ձգտում է Մեծ Թուրան ստեղծելու, և դա պետք է անհանգստացնի տարածաշրջանային խաղացողներին։ Սակայն Թուրքիայի նկրտումները սկսեցին առաջացնել աշխարհի առաջատարների դժգոհությունը՝ դրա վկայությունը Պեսկովի և Մակրոնի բացասական արձագանքն է Անկարայի հայտարարություններին»։

  • Կիսվել: