երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բանակցելիս՝ բանակցել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել, կռվելիս՝ կռվել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել. Փաշինյան

Բանակցելիս՝ բանակցել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել, կռվելիս՝ կռվել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել. Փաշինյան

Մեր առաջիկա անելիքը մեր նահատակներին արժանի լինելն է: Այդ մասին Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

«Դա պետք է արտահայտվի նրանով, որ հայ ժողովուրդը պետք է ապրի, զարգանա մեր սերունդների համար: Պետք է խաղաղ, կայուն տարածաշրջան ապահովենք և դա հնարավոր է միայն աշխատանքով»,- նշեց Փաշինյանը: 

Ինչո՞ւ առերեսվեցինք այս դառը պարտությանը՝ հարցին, վարչապետի պաշտոնակատարը պատասխանում է. «Չպետք է փախնենք ինքներս մեզ առաերսվելուց, պետք է ինքներս մենք նայենք մեր աչքերի մեջ և ասենք՝ ինչն ենք սխալ արել: Հասել էինք մի հանգրվանի, որ այլ ելք, այլ տարբերակ չունեինք: 

Պետք է արձանագրենք՝ բանակցելիս՝ բանակցել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել, կռվելիս՝ կռվել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել: Շնորհակալ եմ, որ նման սերունդ եք դաստիարակել, որ ի վիճակի է եղել մինչև վերջին վայրկյանը կանգնել: 

Մենք մեր ժողովրդին արժանի չենք, մեր ժողովուրդն ավելիին է արժանի, ներողություն եմ խնդրում այն սխալների համար, որոնք թույլ ենք տվել»,- ասաց Փաշինյանը: 

Նա նշարունակեց. «Թշնամության մասին են խոսում՝ թուրքերի հետ, այո, թշնամի ենք, բայց այդ թշնամությունը պետք է կառավարվի, չի կարելի թույլ տալ, որ այն լինի անկառավարելի և աղետներ բերի ոչ միայն մեզ, այլև տարածաշրջանին: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Խոնարհվելով մեր նահատակների առջև՝ մենք պետք է մեր սերնդի համար կայուն և խաղաղ տարածաշրջան թողնենք:  

Մենք ընկել ենք, բայց երբեք չենք ծնկել, մեր արժանապատվության համար մենք մինչև վերջ կկանգնենք»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: 

  • Կիսվել: