հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. Դատախազության դիմաց իրավիճակը լարված է (ուղիղ)

Բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. Դատախազության դիմաց իրավիճակը լարված է (ուղիղ)

ՀՀ դատախազության դիմաց քիչ առաջ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ։

Նշենք, որ մինչ այդ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Այս պահին իրավիճակը շենքի դիմաց լարված է։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների՝ պնդելով, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։

Հիշեցնենք, որ երեկվարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիքի մարզ, որի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են հեռանալ մարզից։

Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել, եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը:

 

 

  • Կիսվել: