հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Բագրատ Սրբազանը կալանավորվեց

Բագրատ Սրբազանը կալանավորվեց

Երևանի Նոր Նորքի և Ավանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց կալանավորել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Այս մասին րոպեներ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ըստ Սրբազան պայքար տելեգրամյան ալիքի՝ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

  • Կիսվել: