երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան

Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան

Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, եթե չլինեն իրավական կիքսեր: Այս մասին քաղաքական ուժերի հետ Բագրատ Սրբազանի հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի հանրության ճնշող ուժերի կողմից անվերապահելի ընդունելի անձնավորություն, քանի որ բսա միակ ճանապարհն է, որը թույլ կտա հանրային կարողությունները կոնսոլիդացնել։

«Ես այն կարծիքին եմ, որ սահմանադրական խոչընդոտը հաղթահարելի է։ Ապագա վարչապետի թեկնածուն պետք է կոնսոլիդացնող լինի, սա է ամենակարևորը»,-ասաց նա։

Հարությունյանը նաև ասաց, կարևոր և իրատեսական է սահմանազատման գործընթացը դնել միջազգային իրավական նորմերի հիման վրա:

  • Կիսվել: