երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան

Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ Առաքելյան

Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել, Սրբազանի ազդեցության ուժն ավելին է, քան այդ հակասությունները․ լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ նրա՝ դա ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես սոցիալական բոլոր շերտերում։

«Բագրատ Սրբազանը ոչ միայն պետք է  ընկալվի որպես հանրահավաքի կամ որոշակի փողոցային պրոցեսի, այլև քաղաքական առաջնորդ։ Առաջիկայում կլինի ժամանակավոր կառավարություն, կամ որևէ այլ ձևաչափ։ Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է։ Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական խիստ տարաձայնությունների առիթ է դառնալու»,-ասաց նա։

  • Կիսվել: