ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացառում եմ համագործակցություն ՀՀԿ-ի հետ. Հայաստանում նոր կուսակցություն ստեղծվեց (տեսանյութ)

Բացառում եմ համագործակցություն ՀՀԿ-ի հետ. Հայաստանում նոր կուսակցություն ստեղծվեց (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Այս կուսակցության նախագահը Մանուկ Սուքիասյանն է: Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ընդդիմադիր դաշտում բացառում է միայն Հանրապետական կուսակցության հետ համագործակցությունը եւ դեմ չէ մյուս ուժերից առաջարկի պարագայում դաշինք կազմել եւ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Նշենք, որ Մանուկ Սուքիասյանի նորաստեղծ կուսակցության անդամները հիմնականում գործարարներ են, ձեռնարկատերեր եւ վերջինիս խոսքով դա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի քաղաքականությամբ զբաղվելը չդիտարկվի որպես գումար աշխատելու միջոց:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: