շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաբլոյանի պաշտպանությունը ստանձնել է Արամ Վարդևանյանը

Բաբլոյանի պաշտպանությունը ստանձնել է Արամ Վարդևանյանը

Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանությունը կստանձնի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը՝ Արամ Վարդևանյանը։

PrineNews-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ նոր է ծանոթանում գործի նյութերին և չի կարող մեկնաբանություններ տալ։ «Մի քանի օրից»,- հավաստեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Բաբլոյանը որպես կասկածյալ է անցնում իշխանության յուրացման գործով, որում մեղադրվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա երեկ վիրահատական սեղանից ուղիղ կանչվել է հարցաքննության, որը տևել է մի քանի ժամ։

Բաբլոյանը  իրեն ոչինչում մեղավոր չի ճանաչում․ «Միակ բանը ինչում ես մեղավոր եմ դա նա է, որ նպաստել եմ Փաշինյանի իշխանության գալուն։ Այ այդտեղ ես իրոք օրենք եմ խախտել»,- խոստովանել է նախկին խոսնակը, չմանրամասնելով ինչի մասին է խոսքը։             

  • Կիսվել: