երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բաբկեն Թունյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակման վերաբերյալ քննարկում եղել է

Բաբկեն Թունյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակման վերաբերյալ քննարկում եղել է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակման վերաբերյալ քննարկում եղել է։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։

«Նման քննարկում եղել է, բայց ես արտահայտվել եմ, որ Ազգային ժողովում մեր անելիքները պակաս չեն»,- նշեց Թունյանը։

Հարցին, թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Պապոյանի վրա, Թունյանը շեշտեց` իր գործընկերը պրոֆեսիոնալ մասնագետ է, տիրապետում է գործին։

«Գևորգ Պապոյանն իր քաղաքական թիմի արժեքներին նվիրված է։ Կարծում եմ, որ նա բավականին լավ կկարողանա այդ դերը կատարել։ Նա ԱԺ-ում անելիք ուներ, բայց գործադիրում նույնպես անելիքներ կունենա»,–  նշեց ՔՊ–ական պատգամավորը։

  • Կիսվել: