ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գավառում տեղի ունեցածը ամենաթողության ու հանցավորության ցայտուն արտահայտություն է, որն ունի խոր արմատներ․ Արման Բաբաջանյան

Գավառում տեղի ունեցածը ամենաթողության ու հանցավորության ցայտուն արտահայտություն է, որն ունի խոր արմատներ․ Արման Բաբաջանյան

Երեկ երեկոյան Գավառում տեղի ունեցածը ամենաթողության ու հանցավորության ցայտուն արտահայտություն է, որն ունի խոր արմատներ։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանում արմատավորված քրեական մշակույթն ու ենթամշակույթը, այդպիսի մտածողությունն ու ապրելակերպը դեռևս շարունակում են գործել մեր երկրում, մեր քաղաքացիների շրջանում։

Այդ ենթամշակույթի կրողների համար 2018 թվականից հետո էլ երկրում ոչնչի չի փոխվել, նրանք շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրել են նախկինում, երբ տարբեր թելերով կապված էին գործող իշխանությունների ու նրանց մերձավորների հետ ու ունեին հանցագործություններ կատարելու, ընհուպ մարդ սպանելու ինդուլգենցիաներ։ Եվ ամենակարևոր խնդիրն իրականում այն, է թե ինչու է նման մտածողություն ու բարքեր կրող մարդկանց թվում, թե երկրում ոչինչ չի փոխվել, որ հանցավորությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, կարող է մնալ անպատժելի։

Կարծում եմ այդ հարցի պատասխանը ի թիվս այլ շերտերի, գտնվում է առաջին հերթին դատական համակարգի, դրա չկայացվածության, նախկինի մնացուկը լինելու հարթությունում։ Նախ՝ չկա դատական համակարգի նկատմամբ վստահություն և մարդիկ հաճախ հարցերը լուծում են ոչ թե օրենքով, դատարանի միջոցով, այլ ինքնադատաստանով։ Իսկ դատական համակարգում տիրում է այդ իրավիճակը, քանի որ հեղափոխությունից հետո անցած երկու տարիներին մենք այդպես էլ չկատարեցինք այդ համակարգի վեթինգը՝զտումը գործնականում հրաժարվեցինք դրանից՝ սահմանափակվելով «Դատական օերնսգրքում» մի քանի կոսմետիկ փոփոխություններով։

Այդ փոփոխություններով Հայաստանի նորանկախ պատմության վերջին քսան տարիների ոչ մի աղմկոտ գործով վճիռ արձակած դատավոր պատասխանատվության չի ենթարկվելու, համակարգից չի հեռացվելու։ Քաղաքական սպանությունների, հետապնդումների գործեր, Հյուսիսային պողոտայի՝ մարդկանց սեփականությունը հանդիսացող տարածքների վերաբերյալ ապօրինի դատական ակտեր, Մարտի 1-գործ, 7-ի, մյուս քաղբանտարկյալների գործեր և այլն։ Ահա թե ինչու է դատական իշխանությունն այսպիսի խայտառակ իրավիճակում։

Դատական համակարգի ինքնավստահությունն էլ գալիս է Սահմանադրական դատարանից։ Գործող իշխանությունն այդպես էլ չի կարողանում կորոնավիրուսով պայմանավորված համավարակից հետո սահմանադրական հանրաքվե իրականացնելու անհնարինությունը գիտակցելով հարցը արագ կերպով Ազգային ժողովում լուծելու ուղիներ գտնել։

Ահա այսպիսի իրողությունները, քաղաքական այսպիսի բացթողումներն են ծնում նաև այնպիսի դեպքեր, որպիսիք երեկ տեղի են ունեցել Գավառում։ Հույս ունեմ, որ առաջիկայում ոստիկանապետն անձամբ կգտնի օրենսդիրներիս Գավառի դեպքերի մասին օրենսդիրներիս հուզող հարցերին պատասխանելու ուղիները։

Իսկ մինչ այդ, զորակցություն և աջակցություն ոստիկաններին՝ համավարակի այս բարդ ու օրհասական ժամանակաշրջանում մեր հայրենիքին ժրաջան ծառայելու համար»։

  • Կիսվել: