չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գավառի կրակցներից մեկ տարի անց. դատարանում ուշագրավ իրավիճակ է. «Ժողովուրդ»

Գավառի կրակցներից մեկ տարի անց. դատարանում ուշագրավ իրավիճակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գավառի կրակոցներից եւ դրան հաջորդած զանգվածային անկարգության դեպքից անցել է մեկ տարի, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս քրեական գործով դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:

Հիշեցնենք, որ այս աղմկահարույց գործով ներգրավված են տասնինն ամբաստանյալներ, տասներկու պաշտպաններ, յոթ տուժողներ, երկու տուժողի ներկայացուցիչներ: Սա այն դեպքն էր, երբ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 6 հոգի: Վիրավորներից ոմանք տեղափոխվել էին Գավառի, ոմանք՝ Երեւանի հիվանդանոցներ:

Դեպքի վայր էր շտապել այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, որը ներկայումս ՀՀ պաշտպանության փոխնախարարն է: Նախկին ոստիկանապետ Սարգսյանը չկարողացավ հանցագործությունը կանխել: Բանն այն է, որ կրակոցների հետեւանքով սպանվածի հարազատները շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել, անգամ փորձել էին վիրավորներից մեկի վիզը կտրել:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քրեական գործը դատարանի վարույթում է գտնվում 2021 թվականի հունվարի 8-ից, սակայն ամիսներ շարունակ այս գործով որեւէ դատական նիստ, ըստ էության, չի կայացել դատավարության տարբեր մասնակիցների չներկայանալու պատճառով: Արդյունքում քրեական գործից մասեր են անջատվել, որոնք քննվելու են առանձին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: