չորեքշաբթի, հունիս 29
29 / 6 / 2022
Ռուզաննա Հակոբյանը՝ Գավառի պետհամալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց

Ռուզաննա Հակոբյանը՝ Գավառի պետհամալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում հաստատեց «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Նշենք, որ այս տարվա մայիսի 4-ին տեղի է ունեցել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Մրցույթն ընթացել է հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների ձայների մեծամասնությամբ /18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ/ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

  • Կիսվել: