հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել մերժել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը: Այդ մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քնարկման ժամանակ ծեծկռտուք էր առաջացել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև, որին միջամտել էին նաև այլ պատգամավորներ։

 

  • Կիսվել: