ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումները. այստեղ է Արարատ Միրզոյանը (ուղիղ)
Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօր՝ նոյեմբերի 5-ին, շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Այսօրվա քննարկումների նիստի օրակարգում են եվրոպական ինտեգրման ուղղությամբ եկամուտներն ու ծախսերը.
Հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ավելի ուշ քննարկումներին կմիանան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երեւանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանն ու մարզպետները: