շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվեց «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ-ում քննարկվեց «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Ծրագիրը հիմնված է երեք հենասյուների վրա՝ գիտության մեջ գերազանցություն, գլոբալ մարտահրավերներ և մրցակցային արդյունաբերություն, նորարարություններ: Միտված է խթանելու նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծմանն ուղղված համատեղ ջանքերը՝ որպես հիմնարար սկզբունք ունենալով միջազգային գիտական և նորարարական համագործակցության խթանումը»,- ծրագիրը ներկայացնելիս ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ համաձայնագրի վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Դա բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Գիտություն» բաժնի «Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում» ուղղությամբ նախատեսված՝ Եվրոպական շրջանակային ծրագրերին ասոցացման և այդ ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից: 

«Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ինչպես բուհերը և գիտական կազմակերպությունները, այնպես էլ նորարարական գործունեության մեջ ընդգրկված և իրականացնող տարբեր իրավական կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, մասնավոր հատվածի տարբեր շահառուներ»,- ասաց Մարտիրոսյանը: 

  • Կիսվել: