երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԱԺ-ում Փաշինյանը փորձում էր համոզել, որ ադրբեջանցին գուցե է հետ է գնացել, 2020թ-ի հուլիսյան դեպքերին էլ փորձում էր բացատրել, թե Տավուշ մտած ադրբեջանցիները մոլովել են․ Մանուկյան

ԱԺ-ում Փաշինյանը փորձում էր համոզել, որ ադրբեջանցին գուցե է հետ է գնացել, 2020թ-ի հուլիսյան դեպքերին էլ փորձում էր բացատրել, թե Տավուշ մտած ադրբեջանցիները մոլովել են․ Մանուկյան

Երեկ փակ հանդիպմանը ներկա էր ԱԱԾ հակահետախուզության պետի տեղակալը և ՀՀ ներխուժած երկորրդ ադրբեջանցու հետ կապված ամբողջական տեղեկատվություն չկարողացավ տալ՝ ասելով, որ դեպքը նոր է տեղի ունեցել։ Այս մասին խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Փաստ է, որ երեք օր շարունակ ադբեջանցի զինվորը կարողացել է Սիսիանից հասնել մինչև Կապան։ Սա ինքնին արտառոց ու խայտառակ դեպք է։ Երկրորդ խայտառակ դեպքը, որ արդեն տևական ժամանակ է կա, ԱԺ դահլիճում է եղել, երբ Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցնելով նախաքննական մարմնի, հետախուզական, հակահետախուզական, փաստաբանական, ալիևյան, բոլոր պաշտոնները, փորձում էր բացատրել, որ նա կարող է հետ է գնացել։ 2020թ-ի հուլիսյան դեպքերին էլ փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով, որ եկել էին, երևի մոլորել էին»,- ասաց Մանուկյանը։

  • Կիսվել: