երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ-ում միջադեպին հաջորդած ընդմիջումից հետո խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ)

ԱԺ-ում միջադեպին հաջորդած ընդմիջումից հետո խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ)

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 24-ին, միջադեպից հետո հայտարարված ընդմիջումից հետո շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:

Նշենք, որ ԱԺ նիստն ընդհատվեց այն բանից հետո, երբ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ լեզվակռիվ, ապա քաշքշուկ սկսվեց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխտակիցներին հանձնարարեց դահլիճից դուրս հանել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն եւ քաղաքացիական պլատների դատավորների ընտրության հարցերը:

Օրակարգում է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.

- «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

- Կամավոր աշխատանքի մասին,

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում:

  • Կիսվել: