հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱԺ-ում կա վարակակրի կոնտակտ. Թորոսյան

ԱԺ-ում կա վարակակրի կոնտակտ. Թորոսյան

ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«ԱԺ-ի աշխատակիցը մեկուսացվել է։ Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում։ Կարող է Առողջապահության նախարարությունում էլ լինել վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած տեղերում։ Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: