հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ընդդիմադիրները լքեցին դահլիճը

ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ընդդիմադիրները լքեցին դահլիճը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքից  հետո ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը կտրուկ լարվեց:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին, նա նկատողություն հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ նազարյանին:

«Խնդրում եմ, հանդիստ մթնոլորտում շարունակենք նիստը և պիտակավորումներ ու ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ մի տվեք»,-ասաց Արշակյանը:

Նազարյանը, սակայն տեղից արձագանքեց, որից հետո Արշակյանը նախ զրկեց Նազարյանին հարց տալու իրավունքից ապա նաև դուրս հրավիրեց դահլիճից:

Արամ Վարդևանյանը հարց ուղղեց, թե ի՞նչ է արել Նազարյանը և ինչ հիմքով է Արշակյանը նրան դուրս հրավիրում ՝ ինչին Արշակյանն արձագանքեց, որ Վարդևանյանը նույնպես զրկվում է ձայնի իրավունքից:

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

ԱԺ նիստը վարող Հակոբ Արշակյանը ընդդիմադիր երկու պատգամավորի դուրս հրավիրեց դահլիճից, բանավեճ եղավ պատգամավորների միջև, ինչից հետո ընդդիմադիր բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը:

Կառավարության հետ հարցուպատասխանն, այդպիսով, ավարտվեց:

  • Կիսվել: