կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
ԱԺ-ում հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաև հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից փորձեց պարզել՝ որևէ փոփոխություն սպասվում է քննարկան ընթացակարգում, թե ոչ, սակայն Գալստյանը նշեց. «Այս պահին որևէ փոփոխություն առկա չէ»:

Նշենք, որ, բացի այս քննարկումներից, արդեն մայիսի 26-ից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը: Այս օրակարգն արդեն կհաստատվի մայիսի 25-ի ԱԺ խորհրդի նիստում, որի ժամանակ կհաստատվի նաև բյուջեի քննարկումները հունիսի 2-ին սկսելու որոշումը:

Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: