ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ում հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրել. Նիկոլ Փաշինյանից պատասխաններ են պահանջում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ

ԱԺ-ում հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրել. Նիկոլ Փաշինյանից պատասխաններ են պահանջում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ

Ազգային ժողովում հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրվել, կառավարության դիմաց հրավիրված ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Մտքովդ չանցնի հրաժարվես հաշվետու լինել Ազգային ժողովին՝ քո երեկվա արած հիմարության համար։ Դավաճանությունը չես մարսելու։ Լավ կլինի ներկայանաս ու ցույց տաս, թե ինչպես ես հերթական անգամ մեր հայրենիքը ծախում։ Հետո կորոշենք, թե ինչ ենք քեզ հետ անում», - հայտարարեց Մամիջանյանը։

Կառավարության դիմաց քաղաքացիները և ԱԺ պատգամավորները վողոքի ակցիա են իրականացնում։ Վերջիններս պատասխան են պահանջում վարչապետից, թե ինչ հիմքով է թույլ տվել հայկական տարածքում՝ Գորիս- Կապան ճանապարհին, ադրբեջանական մաքսակետ տեղադրել։

  • Կիսվել: