երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ԱԺ-ում դիպուկահարների առկայությունը պայմանավորված է եղել սադրանքների հետ կապված տեղեկատվությամբ. Մակունց

ԱԺ-ում դիպուկահարների առկայությունը պայմանավորված է եղել սադրանքների հետ կապված տեղեկատվությամբ. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկ խորհրդարանում դիպուկահարների առկայությանը:

«Նախօրեին ոստիկանությունը հրապարակել էր սադրանքների հետ կապված տեղեկատվություն, որը նրանք ստացել էին: Կարծում եմ՝ դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել:

Անվտանգության հետ կապված որոշումների կայացումը մեր դաշտում չէ, և իրավապահ մարմինները իրենք են իրավիճակը գնահատելով կամ ունեցած տեղեկատվության հիման վրա միջոցառումներ ձեռնարկում»,- նշեց Մակունցը:

  • Կիսվել: