հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի համար քվորում չապահովվեց

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի համար քվորում չապահովվեց

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, չսկսվեց քվորում չապահովվելու պատճառով, մինչև 3 ժամվա ընթացքում քվորում ապահովելու դեպքում նիստը կկայանա:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Քվորում ըստ էության չի ապահովվել: Ես առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքով և մեր կանոնադրությամբ սահմանված կարգով սպասել մինչև 3 ժամ: Երբ ապահովվի քվորում, նիստը կսկսենք»:

ՀՀ ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով, ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսվում է անցկացնել ապրիլի 1-ին:

  • Կիսվել: