չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«ԱԺ պատգամավորի վրա ցանկացած հարձակում հարձակում է պետության ու ժողովրդավարության դեմ»․ Պատգամավոր

«ԱԺ պատգամավորի վրա ցանկացած հարձակում հարձակում է պետության ու ժողովրդավարության դեմ»․ Պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Առավոտյան Ազգային Ժողովի մուտքի մոտ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորների հանդեպ իրականցված ակցիաները բնորոշում եմ որպես խուլիգանական։

Իսկ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը և սադրանքները, որոնք «մամուլում» տարածվում են իբրև պատգամավորի կողմից հարձակում խաղաղ ցուցարարների վրա, ասածիս վառ ապացույցն են։
 
ԱԺ պատգամավորի վրա ցանկացած հարձակում հարձակում է պետության ու ժողովրդավարության դեմ»։

  • Կիսվել: