չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
ԱԺ նիստը շարունակվում է․ Ուղիղ

ԱԺ նիստը շարունակվում է․ Ուղիղ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շարունակում է իր քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 18 հարց:

Նախօրեի նիստում խորհրդարանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրել ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանին: ԱԺ-ն նաեւ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ խորհրդարանն սկսել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որըկշարունակվի այսօր»

Մինչ այդ խորհրդարանը քննարկել եւ ընդունել էր «Հիշատակի եւ տոների մասին» օրենքի փոփոխությունները, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը:

Խորհրդարանը երեկ փակ նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Բացի այդ, քննարկվել է նաեւ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների  կողմից առաջարկված  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ:

  • Կիսվել: