շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ նիստերի օրակարգում կընդգրկվի 28 հարց

ԱԺ նիստերի օրակարգում կընդգրկվի 28 հարց

Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 26-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց:

  • Կիսվել: