երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի հետ

ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։

«Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին։

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտագար լինել իրար համար այս դժվարին օրերին»,- տեղեկացրել է ԱԺ նախագահ Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում։

 

  • Կիսվել: