շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը:

Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում,
մասնավորապես` արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ակտիվ
կապի հաստատում:

Ալեն Սիմոնյանն Անդորրայի իր պաշտոնակցին ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր երկրի
հաստատակամությունը:

Մանրամասները` տեսանյութում:

  • Կիսվել: