երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռն իր տնից է բերել. Գեղամ Մանուկյան

ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռն իր տնից է բերել. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի նախագահին թվում է, թե այդ աթոռն իր տնից է բերել, ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենալ, այդ թվում նրա արտահայտությունն ուղղված Սեյրան Օհանյանին:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ամոթ էր ուղղակի, որ Սուրեն Պապիկյանը նստած էր։ Գետինը պետք է մտներ, երբ գեներալներ են Ալեն Սիմոնյանի մակարդակով քննադատում և ուղղակի խայտառակ ստեր են հայտարարում, թե այսքան միլիոնների զենքեր են գնել: Սերյան Օհանյանն էլ, բնականաբար, որպես զիվորական հակադարձեց, որից հետո Ալեն Սիմոնանը թողեց հեռացավ դահլիճից՝ չցանկանալով որևէ հիմնավոր բացատրություն տալ իր խայտառակ հայտարարությունների համար»,- ասաց նա:

  • Կիսվել: