ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ նախագահի տեղակալի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի տեղակալի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարություն է ստորագրել «Հայաստան» խմբացկության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի՝ մանդատը վայր դնելու կապակցությամբ։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը 2023 թվականի օգոստոսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է  ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարություն մեջ:

  • Կիսվել: