կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանի հետ առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից․ Տիգրան Աբրահամյան

Իրանի հետ առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից․ Տիգրան Աբրահամյան

Իրանի Իսլամական Հանրապետության Կովկասի ուսումնասիրության ինստիտուտում, փակ ձևաչափով հանդիպումներ, մտքերի փոխանակումներ ենք ունեցել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Քննարկման առանցքում Հարավային Կովկասում զարգացող նոր իրադարձություններն են, որոնք հատկապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեծ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում:

Իրանի հետ քննարկումների և առավել խորը համագործակցության մեծ դաշտ կա, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից (թե ինչ է սրա մասին մտածում ՀՀ իշխանությունը լրիվ այլ թեմա է)»,- գրել է նա:

  • Կիսվել: