ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԺ-ն ընդունեց զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Դրան կողմ քվեարկեց 56 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ` 20:

Հիշեցնենք, որ զենքի շրջանառության կարգավորման օրինագիծը խորհրդարանը 2022-ին էր ընդունել: Ըստ այդմ՝ առաջարկվում էր 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց: Քննությունը հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ Այդ ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, բայց նոր զենք ձեռք բերելիս պարտավոր կլինի անցնել բուժզննում:

  • Կիսվել: