ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ն ընդունեց պարետի կողմից ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնող օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց պարետի կողմից ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնող օրինագծերը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը:

Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, 16 պատգամավոր դեմ քվերակեց, իսկ 16-ը՝ ձեռնպահ:

Նախագծով սահմանվել է նաև, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ: Ֆիքսվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում՝ ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

 

  • Կիսվել: