երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց համայնքներում ճանապարհային երթևեկության կազմակերպմանն առնչվող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց համայնքներում ճանապարհային երթևեկության կազմակերպմանն առնչվող նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նախագիծն ընդունվեց 78 կողմ, 1 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Հիմնական զեկուցող Վաղարշակ Հակոբյանն նշել էր, որ օրինագիծը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնելու համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպումը և կառավարումը: Ըստ այդմ, Կառավարության որոշմամբ հստակ պետք է սահմանվեն պատասխանատու լիազոր մարմինները:

  • Կիսվել: