կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը. օրակարգի բոլոր հարցերը կքննարկվեն 2-րդ ընթերցմամբ (ուղիղ)

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը. օրակարգի բոլոր հարցերը կքննարկվեն 2-րդ ընթերցմամբ (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 22-ին շարունակում է նախօրեին մեկնարկած արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 8 հարց: Նշենք, որ երեկ բոլոր 8 հարցերը քննարկվեցին առաջին ընթերցմամբ եւ քվեարկվեցին: Այսօր տեղի է ունենում երկրորդ ընթերցմամբ քննարկումները:

Մասնավորապես, ԱԺ-ն կքննարկի հետեւյալ հարցերը.

  1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
  2. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
  3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին,
  4. ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  5. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
  6. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  7. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
  8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին:

  • Կիսվել: