ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը: 

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին Երևանում:

1994-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 
  
2009-2010 թթ. սովորել է Հարվարդում՝ Ջոն Ֆ. Քենեդու անվան Հանրային կառավարման դպրոցում: Մագիստրոս է:
 
2009-2010-ին սովորել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում:
 
2002-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
 
2004-2006 թթ աշխատել է ԿԲ-ի ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ:
 
2015-2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն էր:
 
2018-2020-ին ՀԲ-ում աշխատել է որպես միջազգային խորհրդատու, դասախոս: 
 
2018-2020 թթ եղել է ԿԲ խորհրդի անդամ, 2020-ից մինչ օրս զբաղեցնում է ԿԲ նախագահի պաշտոնը

  • Կիսվել: