երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկեց Քաղավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի մասին արձանագրության վավերացումը

ԱԺ-ն քննարկեց Քաղավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի մասին արձանագրության վավերացումը

ՀՀ Ազգային ժողովը քննարկեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի թվաքանակի փոփոխության արձանագրությունը վավերացնելու հարցը: Այս մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Արձանագրությունը վերաբերում է ICAO-ի խորհրդի կազմում թվաքանակի փոփոխությանը՝ 36-ից 40 հասցնելուն: Այն ընդունվել է 2016թ. գագաթնաժողովի ընթացքում»,- ասաց փոխնախարարը:

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

  • Կիսվել: