երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ-ն երկու ամսով հետաձգեց ԼՎԿ-ի օրինագծերի քննարկումը

ԱԺ-ն երկու ամսով հետաձգեց ԼՎԿ-ի օրինագծերի քննարկումը

Ազգային ժողովը երկու ամսով հետաձգեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրինագծերի քննարկումը:

Հետաձգման պատճառն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ներկա չէ խորհրդարանի նիստին:

Այսպիսով,  երկու ամսով հետաձգվել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկումը:

  • Կիսվել: