չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն դեմ քվեարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին

ԱԺ-ն դեմ քվեարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց  պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

Քվեարկությունից առաջ իմքայլական Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ դրական եզրակացութան է արժանացել, սակայն ԱԳՆ-ի հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ մի փոքր հատված կա, որը լրացուցիչ լրամշակման կարիք ունի. «Առաջարկում ենք դեմ քվեարկել, հեղինակին առաջարկել հանդես գալ որոշման նախագծով, նախագիծը տանել առաջին ընթերցումից հետո ներկայացնող գրավոր առաջարկների փուլ:

 

Քվեարկության արդյունքում նախագիծը չընդունվեց, դեմ քվեարկեց 89 պատգամավոր, կողմ՝ 1, ձեռնպահ՝ 3:

Քվեարկությունից հետո Նիկոլայ Բաղդասարյանը վարվեց այնպես, ինչպես առաջարկել էր Վարդանյանը:

  • Կիսվել: